Հերմինեի մոտ գարնանային սրացման բեսամթ վիճակ է

Հերմինեի մոտ գարնանային սրացման բեսամթ վիճակ է

Չէ՜, տեղի- անտեղի՝ առանց իմանալու ինչ բնույթի վիդեո կամ հարցազրույց է, չի կարելի բացել ու նայել: Գարուն է, գարնանային սրացումներ ու ամեն ինչդ կարող է սրվել, դե արի՜ դեմը առ… Հերմինե Նաղդալյանն էլ է խիստ անհանգստանում այդ գարնանային սրացումներից և պատգամավոր գործընկերներին խորհուրդ է տալիս սուր քթով կոշիկներ չհագնել: Խորհուրդ է տալիս, բայց քիչ էր մնում ընկնեի Հերմինեի գարնանային սրացման տակ: Հարցազրույցն էի նայում: Լրագրողը պաշտոնյաների ապարանքներից էր հարցնում, Հերմինեն չգիտես ինչու խոսքը գարնանային անտեղի սրացման էր տանում: Մի պահ ինձ նույնիսկ թվաց, թե ԱԺ փոխխոսնակի մոտ գարնանային բեսամթ սրացում է սկսվել: Տեսեք թե սխալմամբ ինչ ճիշտ է խոսում. «Ես տեսել եմ պաշտոնյաների հարուստ բաներ… »: Ամա՜ն, էդ ինձ հերիք է, հանցանշանները բավարար են: Ետևը ոնց ուզում է բերի, ես իմը վերցրի, ծաղկաքաղ արի: Երևի ինքն էլ զգաց, որ գարնանային սրացման բեսամթ վիճակ է, ուղղությունը փոխեց. «Ես տեսել եմ պաշտոնյաների շատ հարուստ բաներ… ապարանքներ »: Բա ի՞նչ, ԱԺ-ում պաշտոնյաների  հարուստ բաներին ապարանք են ասում, դա քսիֆ է… Տո դե ապարանք էլ է, գանձ էլ է, հարստություն էլ է, հետն էլ  հարուստ բան է… Դե ասեք, դա սրացման նշան չի՞: Քիչ էր մնում գարնանային սրացում ստանայի, վիդեոյից մտնեի ու ասեի՝ հա՛, հա՛, Հերմինե ջան, ինչպես դու ես ասում՝ հարուստ բանը լավ բան է…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ