Ուրիխանյանն ամուսնանում է ուկրաինուհու հետ

Ուրիխանյանն ամուսնանում է ուկրաինուհու հետ

Երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի «գրասենյակն» զբաղված էր հույժ կարեւոր ձեռնարկով. մարտի 15-ին «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի եւ Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը:



 



Հարսնացուն ուկրաինուհի է, Կիեւից, մեր աղբյուրները չասացին` նա կապ ունի՞ Մայդանի հետ, թե՞ ոչ, ասացին, որ  պսակադրության արարողությունը տեղի կունենա Աբովյանի` Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցում: Կրեատիվը ոչ միայն «Մայդանից հետո» ուկրաինուհու հետ ամուսնությունն է, այլեւ հրավիրատոմսը, որը երեկ բաժանվում էր ի սփյուռս ԱԺ-ի:  «Արմենիա դեյլի նյուզ» անգլերեն «թերթի» առաջին էջում նորապսակների լուսանկարն էր եւ օրվա «թոփ» նորությունն առ այն, որ նրանք ամուսնանում են:



 



 



Երբ փորձեցինք «թափանցել» երիտասարդ պատգամավորի սենյակ` շնորհավորելու եւ հարց ուղղելու, երջանիկ նորապսակն էլ ավելի կրեատիվ գտնվեց, հրամայեց օգնականին` կանչել անվտանգության ծառայության աշխատակցին, որովհետեւ իր սենյակ «ահաբեկիչ», «սիլավիկ» էր «ներխուժել», օգնականը մարիոնետի արագությամբ շատ արագ վերցրեց հեռախոսը` իբր զանգում է: Բոլոր դեպքերում, շնորհավորում ենք երիտասարդին եւ հիշեցնում, որ իր պարտականությունների մեջ մտնում է լրագրողներին պատասխանելը, այլ ոչ թե օրեր շարունակ «ցրելը»: