Հայաստանի տարածքում ձյուն և անձրև է տեղում

Հայաստանի տարածքում ձյուն և անձրև է տեղում

Այսօր ժամը 17:30-ի դրությամբ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում, Արագածի, Ապարանի, Ճամբարակի, Վարդենիսի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում տեղում էր ձյուն, իսկ Հայաստանի որոշ այլ տարածաշրջաններում՝ անձրև, տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:



 



Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:



 



Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: