Ադրբեջանը ուղղաթիռներ կգնի Ղազախստանից

Ադրբեջանը ուղղաթիռներ կգնի Ղազախստանից

Աշխատանքներ են տարվում Ադրբեջան՝ Ղազախստանում արտադրվող ЕС-145 ուղղաթիռներ արտահանելու ուղղությամբ:



 



Այդ մասին Աստանայում մայիսի 22-ին մեկնարկող`  սպառազինության ու ռազմական տեխնիկայի KADEX-2014 միջազգային ցուցահանդեսին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Kazakhstan Engineering» ընկերության տնօրեն Բոլատ Սմագուլովը:



 



Նա նշել է, որ ադրբեջանական կողմի հետ արդեն քննարկել է ուղղաթիռների վաճառքին վերաբերող հարցեր: