Մսի վաճառակետերի հակահիգենիկ վիճակը (տեսանյութ)

Մսի վաճառակետերի հակահիգենիկ վիճակը (տեսանյութ)

Հրազդանի քաղաքի միկրոշրջան թաղամասի շուկայի մսի վաճառակետերում ամեն օր կարելի է ականատես լինել  հակահիգիենիկ վիճակին:  



 



Հոտ քաշել, շոշափել, հետո միայն գնել: Դա է պատճառը, որ սպառողները նախընտրում են միս գնել բացօթյա վաճառակետերից: Բաց տաղավարներում մսի վաճառքը կանոնակարգելու պետության փորձերն առայժմ արդյունք չեն տվել: Վաճառողները նախկինի նման միսը պահում են ոչ թե սառնարանում, այլ վաճառասեղանների վրա: Ինչու չէ նաև մսի վաճառքը իրականացնել  շների, կատուների, ագռավների կողմից միսը համտեսելուց հետո:



 



Մսավաճառներն ասում են, թե այնքան շահույթ չեն ստանում, որպեսզի կարողանան վաճառակետի պայմանները բավարարել սեփական միջոցներով, այսինքն, սանիտարական պայմաններին հետևում են այնքանով, որքանով ի վիճակի են: 



 



Մեր երկրում մսամթերքի շուկան այսօր բացիթողի վիճակում է, քանի որ դժվար թե մսավաճառները հետևեն սանիտարահիգիենիկ պայմաններին: Հենց գնորդն առաջինը պետք է մտածի՝ որտեղից է ձեռք բերում մսամթերքը, հատկապես՝ ամռանը, իսկ մսավաճառները պետք է հասկանան, որ գործ ունեն բնակչության հետ և փորձեն վերացնել այդ թերությունները:



 



Նելլի Կարապետյան