Հայերը Բաքվում. Մեր սուրը փառքով դրեցինք պատյան

Հայերը Բաքվում. Մեր սուրը փառքով դրեցինք պատյան

Հուլիսի 2-ին ավարտվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում էր Բաքվում: Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է որ ընդունվել է վեհաժողովի ամփոփիչ` Բաքվի հռչակագիրը, որում ընդգրկվել են հայկական պատվիրակության բոլոր` նախկինում արված ու ընդունված առաջարկությունները:



 



Նա տեղեկացրել է, որ հռչակագրում մի քանի կետեր կային մարդու իրավունքների վերաբերյալ եւ այլն, որոնց Ադրբեջանը դեմ էր, բայց այդ կետերն էլ մնացին:   «Մեր առաջարկությունները կոմիտեների արձանագրություններիում տեղ են գտել, իսկ կոմիտեներում ընդունված արձանագրությունները վերջում մտնում են հռչակագրի մեջ: Իհարկե, կարող էր այնտեղ ինչ-որ բան փոխվել, բայց ամեն ինչ նույնությամբ մնացել էր, ու այդ իմաստով ամեն ինչ նորմալ է, հատուկ բան չկա: Ավարտեցինք` մեր սուրը փառքով դրեցինք պատյան: Սովորական ԵԱՀԿ լիակատար տարեկան նստաշրջան էր»,- նշել է Աղվան Վարդանյանը: