Թուրքերը բողոքում են երկրում սիրիացի փախստականների ներկայությունից

Թուրքերը բողոքում են երկրում սիրիացի փախստականների ներկայությունից

Թուրքիայում սիրիացի փախստականների դեմ բողոքի ակցիաներ են հասունանում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ակօս» օրաթերթի կայքը, այսօր ցուցարարների խումբը հավաքվել է Գազիայնթապի (Այնթապ) քաղաքապետարանի առաջ և պահանջել քաղաքապետի հրաժարականը։



 



Նրանք հայտարարել են, թե չեն ցանկանում իրենց քաղաքում սիրիացիների տեսնել, և, որ քաղաքապետը չի կատարում տված խոստումները։



 



Թուրքերը պնդել են, թե արդեն երեք տարի իրենց քաղաքում գտնվող սիրիացի փախստականների պատճառով աճել են հանցագործությունները, բարձրացել են տների վարձավճարները և իրենք բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել։