Լեհաստանը պնդում է, որ 45 տոկոսով նվազել է ռուսական գազի մատակարարումը

Լեհաստանը պնդում է, որ 45 տոկոսով նվազել է ռուսական գազի մատակարարումը

Լեհաստանի նավթագազային PGNiG ընկերությունը պնդում է, որ ռուսական գազի մատակարարումը կրճատվել է 45 տոկոսով, գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով PGNiG-ի ճգնաժամային շտաբի հայտարարությունը:

Պակասը փոխլրացնելու համար PGNiG-ն օգտագործում է Չեխիայից և Գերմանիայից գազի մատակարարման ուղիներ:

Ավելի վաղ լեհական PGNiG-ը հայտնել էր 24 տոկոսով ռուսական գազի մատակարարումների կրճատման մասին: Ավելի ուշ լեհական ընկերությունը՝ Gaz-System SAM գազամուղների ցանցի օպերատորը, հայտարարել է, որ գազի մատակարարումները դադարեցվել են «տեխնիկական պատճառներով»:

«Газпром» ռուսական հոլդինգը պնդում է, որ չի նվազեցրել Լեհաստան գազամատակարարումը: Ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ գազամատակարարումն իրականացվում է բոլոր ուղղություններով և նախկին ծավալներով: