Արմեն Գևորգյանը վերադա՞ս է, թե պարզապես ֆիգուրա

Արմեն Գևորգյանը վերադա՞ս է, թե պարզապես ֆիգուրա

Մի փոքրիկ շտրիխ կարող է միանգամայն պարզորոշ գծագրել, թե ինչ համակարգի հետ գործ ունենք:
Մամուլում անընդհատ շրջանառվում է, թե Արմեն Գևորգյանը Սուրիկ Խաչատրյանի պատճառով է հրաժարական տվել: Այսօր էլ «Անկախ»-ից իրազեկվեցի, որ Գևորգյանը հայտարարել է, որ չի աշխատի Խաչատրյանի հետ: Ուշադրություն դարձրեք՝ վերադասն է ասում՝ չեմ կարող աշխատել ենթակա Սուրիկի հետ: Վերադա՜սը: Նույն տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը կարող է ասել՝ ես չեմ կարող աշխատել Արմեն Գևորգյանի հետ և հրաժարական տա: Այս պարագայում կասենք՝ չես կարողանում՝ ազատիր աշխատանքից, լծակը ձեռիդ չի՞: Բայց Արմեն Գևորգյանի դեպքում բնական ենք համարում՝ խեղճ տղան ի՞նչ անի: Այստեղ է, որ բախվում ենք համակարգային խոցի հետ ու խոցը բացվում է… Արմեն Գևորգյանը վերադա՞ս է, թե պարզապես ֆիգուրա: Եթե վերադաս է, ինչու՞ չի կարող օրենքի լծակով ազատվել նշված մարզպետից: Ինչու՞ այդ իրավասությունը չունի: Եթե ֆիգուրա է ու այդ ֆունկցիան կատարում է մեկ ուրիշը, ինչու՞ ենք բոլորիս բյուջեից ֆիգուրաների համար աշխատավարձ տրամադրում: Իսկ եթե իմ կարծիքն է ընթերցողիս հետաքրքրում, ասեմ, որ պարզապես Արմեն Գևորգյանն ուզում է չոր ու մաքուր դուրս գալ՝ Լիսկային աջակցելու համար: Ինչի՞ համար են այդպես մաքրում նրան, պարզ կդառնա շուտով:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ