Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնում Մուրադ Ջանիբեկյանն արժանացել է Գրան պրի մրցանակի

Վրոցլավի «Վրոստյա» հեղինակավոր փառատոնում Մուրադ Ջանիբեկյանն արժանացել է Գրան պրի մրցանակի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը և դերասան Արա Գևորգյանը՝ ս. թ. հոկտեմբերի 14-18-ը մասնակցել են Լիտվայում կայացած «Ատսպինդիս» միջազգային թատերական IX փառատոնին: Մ. Ջանիբեկյանը հանդես է եկել «Խոստովանություն» /ըստ Միշել դե Գելդերոդեի/, իսկ Ա. Գևորգյանը՝ «Ծխախոտի վնասի մասին» /ըստ Ա. Չեխովի/ մոնոներկայացումներով: «Ատսպինդիս» փառատոնին այս տարի մասնակցել են 10 երկիր /Ֆինլանդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Հայաստան և այլն/, ցուցադրվել է 12 ներկայացում. Հայաստանը փառատոնին մասնակցել է 4-րդ անգամ:



Փառատոնի շրջանակներից դուրս՝ Վիլնյուսում հայ դերասանները ներկայացումներով հանդես են եկել նաև հայ համայնքի համար:



Մ. Ջանիբեկյանի և Ա. Գևորգյանի մասնակցությամբ ներկայացումներին ներկա է գտնվել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Մուրադ Ջանիբեկյանը նույն մոնոներկայացումով՝ ս. թ. հոկտեմբերի 18-22-ը հանդես է եկել նաև Վրոցլավի (Լեհաստան)՝ հեղինակավոր «Վրոստյա» 49-րդ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին և արժանացել Գրան պրի մրցանակի: «Վրոստյա» փառատոնում այս տարի ցուցադրվել է 10 ներկայացում՝ 10 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ, Ալժիր, Հայաստան, Իսպանիա, Հունաստան. Հայաստանը փառատոնին մասնակցել է 13-րդ անգամ:



Փառատոների շրջանակներում անցկացվել են թատերական քննարկումներ, ինչը մասնագիտական շփումների՝ գաղափարների, կարծիքների փոխանակման լավագույն հարթակ է: