Եռյակը կրեատիվ մոտեցումներով է շարունակելու պայքարը

Եռյակը կրեատիվ մոտեցումներով է շարունակելու պայքարը

Ոչ իշխանական եռյակը վերցրած դադարից հետո, որոշ տեղեկություններով, կրեատիվ մոտեցումներով է շարունակելու պայքարը: Երեկ տեղեկություն ստացանք, որ առաջիկայում պատրաստվում են Հայաստանի մի շարք մարզերում նույն օրը, նույն ժամին հանրահավաքներ անցկացնել եւ հենց այդ ժամանակ էլ ազդարարել մարզային շտաբների ձեւավորման եւ գործունեության մասին: Երեկ, սակայն, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այս լուրը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց, ասելով, որ իրեն դեռ հայտնի չէ նման բան: Նշեց նաեւ, որ եռյակի անելիքների մասին պատեհ պահին բոլորն էլ կիրազեկվեն: Առաջիկա հանրահավաքի կամ եռյակի համատեղ նիստերի մասին պատգամավորը նշեց, որ հստակ որոշված ոչինչ չկա: