Թագուհին «հրաժարակա՞ն» է տալիս

Թագուհին «հրաժարակա՞ն» է տալիս

Ավստրալիացի լրագրողները սենսացիոն նորություն են հայտնել՝ իբր Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը մինչ Նոր տարի պատրաստվում է փոխանցել գահն իր թոռանը՝ Ուիլյամին և նրա կնոջը՝ Քեյթին, քանի որ նրանք սիրված են ժողովրդի կողմից, գրում է Комсомольская правда-ն:

Ավելին, լրագրողները պնդում են, որ այդ որոշումն արդեն անգամ հավանության են արժանացրել բարձրաստիճան թագավորական խորհրդականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Woman’s Day Magazine-ի կարծիքով՝ նման որոշում կայացնել 88-ամյա Էլիզաբեթին դրդել է վերջերս նրա կյանքի դեմ պատրաստվող մահափորձը: Սակայն պաշտոնապես այդ տեղեկությունը դեռ չեն հաստատել:

Ինչպես հիշեցնում է Комсомольская правда-ն, վերջերս ԶԼՄ-ներում նորություն է հայտնվել, որ բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտել են հանցավոր դավադրություն, որը կարող էր հանգեցնել դարի սպանությանը: Հանցագործների թիրախն էր դառնալու Էլիզաբեթ թագուհին: Այդ առնչությամբ մահափորձ պատրաստելու կասկածանքով Սքոթլենդ-Յարդն արդեն չորս երիտասարդի է ձերբակալել: