Վրաստանը հավաստիացնում է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելուն

Վրաստանը հավաստիացնում է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելուն

Վրաստանի առաջնային խնդիրներից մեկն է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է «Գրուզիա Օնլայնը»:



«Դա եվրաինտեգրման ամենագայթակղիչ արդյունքներից է և զգալի օգուտ կբերի Վրաստանի շարքային քաղաքացիներին»,- նշել է նա:



Վարչապետի խոսքերով` Վրաստանը հաջողությամբ ավարտել է վիզաների լիբերալիզացման գործողությունների նախագծի առաջին փուլը:



«Դրանով ճանապարհ է հարթվում Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմի սահմանման համար` անվտանգ և լավ ճանաչելի միջավայրում: Թույլ տվեք ընդգծել մեր անսասան որոշումը Ռիգայի գագաթնաժողովին` ամեն ինչով բավարարելու երկրորդ փուլի ծրագիրը: ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում նոր իրականության ժամանակն է եկել: Տվյալ գործընթացում մենք պատրաստ ենք խորացնել Եվրախորհրդարանի հետ երկխոսությունը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին