Եգիպտոսում հղի կինը մահացել է խոզի գրիպից

Եգիպտոսում հղի կինը մահացել է խոզի գրիպից

Եգիպտոսում հղի կինը մահացել է H1N1 վիրոսից՝ հայտնի որպես՝ խոզի գրիպ; Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով այդ երկրի առողջապահության նախարարությանը:



Կինը, ով վեց ամսական հղիություն ուներ, հոսպիտալացվել էր նոյեմբերի 18-ին: Վերակենդանացման բաժանմունքում հայտնված 31-ամյա կնոջ մոտ բժիշկները թռչնագրիպ են կասկածել, սակայն ախտորոշումը չի հաստատվել:



Բժիշկների սխալի պատճառը թերևս եղել է այն, որ Եգիպտոսում անցյալ շաբաթ թռչնագրիպից երկու մարդ էր մահացել: