Ռուբլու կուրսի անկումը սպառնում է հետխորհրդային պետությունների ազգային արժույթին

Ռուբլու կուրսի անկումը սպառնում է հետխորհրդային պետությունների ազգային արժույթին

Շատ հետխորհրդային պետություններում «սեյսմիկ ալիքներ» են նկատվում ռուսական ռուբլու կուրսի տատանումների պատճառով: Այս մասին գրում է Financial Times-ը:



Բելառուսում 30-տոկոսանոց տուրք է սահմանված արտասահմանյան արժույթ գնելու դեպքում, իսկ արժույթային վաճառքից շահույթի պարտադր նորմատիվն արտահանողների համար հասել է 30-50 տոկոսի: Ղրղըզստանի Կենտրոնական բանկը հայտարարել է մասնավոր փոխանակման կետերի փակման մասին: Հայկական դրամը նոյեմբերի կեսերից արժեզրկվել է 17 տոկոսով:



Ըստ վերլուծաբանների`եթե ռուբլու կուրսի անկումը շարունակվի, ապա հետխորդային նաև այլ պետություններ, օրինակ`Ղազախստանը, ստիպված կլինեն կապիտալի շարժումը վերահսկող ձևեր սահմանել: