Թող տղամարդավարի իր ձեռքով մի բան վերցներ՝ խփեր տղերքի գլխին

Թող տղամարդավարի իր ձեռքով մի բան վերցներ՝ խփեր տղերքի գլխին

Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եւ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի միջեւ տեղի ունեցած դեպքը հարուցել է նաեւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականների զայրույթը: Օրեր շարունակ զինվորականների շրջանում քննարկվել է թեման: Նրանց շրջապատում Երանոսյանի վարքը շատ վատ բնորոշում է ստացել, բայց ոչ թե մարտական ընկերների հանդեպ իր վարկաբեկիչ պահվածքի պատճառով, այլ դա իրականացնելու ձեւի: Նույնիսկ նրանցից մեկը նկատել է՝ եթե այդքան թասիբով էր ու չէր հանդուրժում նախագահի մասին հայհոյանքը, թող տղամարդավարի իր ձեռքով մի բան վերցներ՝ խփեր տղերքի գլխին, ոչ թե թաքնվեր «կուպեում» ու հարձակվելու հրաման տար թիկունքից՝ լակոտ-լուկուտի միջոցով: