Կարեն Պապոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Կարեն Պապոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարեն Պապոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Կառավարության լրատվականի փոխանցմամբ Պապոյանն ազատվել է իր դիմումի համաձայն։ Պապոյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014թ. հուլիսի 29-ից: Մինչ այդ նա Կոտայքի մարզպետի խորհրդականն էր: