Էս չարիքներով միացել եք, որ մեզ ի՞նչ անեք…

Էս չարիքներով միացել եք, որ մեզ ի՞նչ անեք…

Նախագահը Ծառուկյանին էր չարիք անվանում, Ծառուկյանն էլ նախագահին էր չարիք անվանում:



Նախագահ.- Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ:



Ծառուկյան.- Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից :



Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։



Ստացվում է, որ նախագահը մեզ ուզում էր ազատել չարիքից, Ծառուկյանն էլ իր հերթին մեզ ուզում էր ազատել չարիքի իշխանությունից:



Բայց ողբերգությունը կայանում է նրանում, որ երկու չարիքը միացել ու բարիք են ուզում ստեղծել: Այդպես ո՞նց կլինի: Ո՞վ կհավատա: Բարեփոխումը նման պարագայում ընկալվում է որպես չարեփոխում:



Այս բնորոշումները, որ տվել է երկրի քաղաքական առաջին դեմքը՝ երկրի նախագահն ու երկրի քաղաքական երկրորդ դեմքը, ավելի քան լուրջ պետք է ընկալել: Սրանք վիրավորանքներ չեն, այլ քաղաքական պարզ գնահատականներ:



Ու ասեմ, քանի որ այն ներկայացվել է հանրությանը, արձագանքներից հասկանում եմ, որ հանրությունն էլ համակարծիք է նախագահի ու Ծառուկյանի բնորոշումներին:



Մնում է զարմանալ՝ էս չարիքներով միացել եք, որ մեզ ի՞նչ անեք:



ՀԳ Ոչ մեկի խաթրին չեմ կպչում, իրենց ասածն եմ բարձրաձայնում: Ժողովուրդն ասում է՝ չարի վերջը գա, դուք նոր- նոր միավորվում եք…



 




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ