«Առևտրային պատերազմ» ձևակերպումն օգտագործելը ճիշտ չէ»․ Դմիտրի Պեսկով

«Առևտրային պատերազմ» ձևակերպումն օգտագործելը ճիշտ չէ»․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև «առևտրային պատերազմի» վերաբերյալ պնդումները խիստ չափազանցված են, գրում է gazeta.ru-ն:

«Ես կարծում եմ, որ չափազանցություն է: Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում այս պահին, ես տեղեկություններ չունեմ: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ «առևտրային պատերազմ» ձևակերպումն օգտագործելը ճիշտ չէ»,-ասել է նա:

Ավելի վաղ Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարար Կաիրբեկ Ուսանբաևը հերքել էր, թե Ռուսաստանի և Ղազախստանի միջև «առևտրային պատերազմ» է: