ԲՀԿ-ական անդամը դուրս եկավ խմբակցությունից և կուսակցությունից

ԲՀԿ-ական անդամը դուրս եկավ խմբակցությունից և կուսակցությունից

Րաֆֆի Գյոզալյանը դուրս է եկել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւ «Բրագավաճ Հայաստան» կուսակցությունից:



«Տեղեկացնում եմ Ձեզ « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եւ Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն եւ արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ վերջինիս` Երեւանի ավագանու խմբակցությանը, որից հետո արդեն որպես ավագանու անդամ եւ հասարակական գործիչ՝ շարունակելու եմ իմ գործունեությունը անկուսակցական դաշտում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Րաֆֆի Գյոզալյանը