Ուրիխանյանը շարունակում է գաղտնի պահել «Ալյանս» կուսակցության մասին մանրամասները

Ուրիխանյանը շարունակում է գաղտնի պահել «Ալյանս» կուսակցության մասին մանրամասները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանը շարունակում է գաղտնի պահել իր նախաձեռնած Քաղաքացիական շտաբի կամ «Ալյանս» կուսակցության մասին մանրամասները: Մինչ օրս պարզ չէ, թե ովքեր են Ուրիխանյանի թիմակիցները, որտեղ է գրասենյակը, ինչ ֆինանսական միջոցներով են ստեղծում եւ այլն: Մեզ հաջողվել է գաղտնազերծել Ուրիխանյանի մի քանի թիմակիցների: Այսպես, նախաձեռնող անդամներից է Սարգիս Հարությունյանը, ով նախկինում «Արդարություն» դաշինքի անդամ էր, Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ն հիմնադրելու ժամանակ կուսակցության երիտթեւի նախագահը: Դրանից բացի, Սարգիս Հարությունյանը նախկին դատախազ, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի սանիկն է: Ասում են, թե Ուրիխանյանի թիմակիցներից է նաեւ Հարավկովկասյան երկաթուղու արհմիության ղեկավար Աշոտ Խլղաթյանը: