Անմոռուկի միջոցով փող աշխատելու մոլուցքը շուկաներից ու տոնավաճառներից հասել է պետական կառավարման համակարգ

Անմոռուկի միջոցով փող աշխատելու մոլուցքը շուկաներից ու տոնավաճառներից հասել է պետական կառավարման համակարգ

Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը բիզնեսի միջոց է դարձել: Հիշողության կոչող ծաղկի միջոցով փող աշխատելու մոլուցքը շուկաներից ու տոնավաճառներից հասել է պետական կառավարման համակարգ: Մեր տեղեկություններով, Արմավիրի մարզպետարանում դրանք եւս վաճառվում են: Հարկադիր գնորդներն էլ ոչ թե մարզպետարանի աշխատակիցներն ու շարքային քաղաքացիներն են, այլ համայնքների ղեկավարները: Ծաղիկն էլ, ի դեպ, ոչ թե հասարակ է, այլ՝ թանկարժեք մետաղներից: Ոսկյա եւ արծաթյա անմոռուկների գինը, ըստ դրանց ծավալների ու մետաղի քաշի, տատանվում է 30-35 հազար դրամի սահմաններում: Յուրաքանչյուր համայնքապետի, կամավորության սկզբունքով, նվազագույնը 3 անմոռուկ է պարտադրված: Դրանից ավելը թողնված է նրանց խղճին: