Սերբիայի նախագահը ժամանեց Երևան

Սերբիայի նախագահը ժամանեց Երևան

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:



Օդանավակայանում նաեւ սպասում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ժամանմանը։



Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու մի քանի երկրների ղեկավարներ, պատվիրակություններ աշխարհի 60 երկրներից։