ՀԽ-ն ռեժիմի հեռացումը կշարունակի վաղը՝ ժամը 18-ին

ՀԽ-ն ռեժիմի հեռացումը կշարունակի վաղը՝ ժամը 18-ին

Հիմնադիր խորհրդարանի հավաքը մոտենում է ավարտին: Կազմակերպիչները որոշեցին, որ այսօր ամբողջվ գիշեր չեն մնալու Էրեբունու տարածքում, այլ վաղը ժամը 18.00-ին շարունակելու են հավաքը:



«Մենք դեռ 100 տարի առաջ զրկվեցինք մեր հայրենիքի 50 տոսկոսից և մինչև այսօր չենք կարողացել ցեղասպանության հետևանքների խնդիրներին վերջնական լուծում տալ: Պատճառն այն է, որ բավարար չափով չենք գիտակցել, թե ինչ եղավ100 տարի առաջ: Պատճառն այն է, որ արդեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին մենք բավարար հետևություններ չենք արել»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ ընգծելով, որ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ երբեք չպետք է ապրեինք:



«Այսօր մեր երկրում «սպիտակ» Ցեղասպանություն է և այդ իրողության առկայությունը չի կարող ավարտին հասցնել 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքները: Մենք դա կարող ենք անել՝ միայն հեռացնելով ներկայիս իշխանություններին: Եթե չկարողանանք այս վիճակից դուրս գալ, ապա թշնամու գործածը հայի ձեռքով կդառնա շարունակություն»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: