ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է տարբեր ազգերի մի խումբ գործիչների

ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է տարբեր ազգերի մի խումբ գործիչների

Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ Ցեղասպանության» եւ «Ցեղասպանության զոհերի հետ զորակցություն» կազմակերպությունների ազգությամբ թուրք, քուրդ, զազա, ալեւվի եւ չերքեզ մի խումբ գործիչների։



Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարեւորել է նրանց ներկայացրած կազմակերպությունների գործունեությունը՝ ուղղված համամարդկային արժեքների պաշտպանմանը եւ ողջունել նրանց անդամների սկզբունքային դիրքորոշումը՝ ճանաչելու եւ դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը։



Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը կարեւոր ներդրում է հետագա ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։



Կազմակերպությունների անդամները զորակցություն են հայտնել Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին եւ պատրաստակամություն հայտնել իրենց ներդրումն ունենալ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում եւ Արցախի մասին միջազգային հանրությանը իրազեկման հարցում։



Հյուրերը նույն օրն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին, ինչպես նաեւ ծաղկեպսակ դրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորաբաց զանգակատուն-հուշակոթողին։