Եվրոպական և հայկական վերաբերմունք գրագողության նկատմամբ

Եվրոպական և հայկական վերաբերմունք գրագողության նկատմամբ

Հունգարիայում երկրի պրեզիդենտը , Ռումինիայում երկրի վարչապետը,Գերմանիայում պաշտպանության նախարարը, Ռուաստանում բուհի ռեկտորը ստիպված եղան պաշտոնից հրաժարվելու դիմում գրել՝ երբ մամուլում ներկայացվեցին իրենց աշխատություններում գրագողության որոշ փաստեր:



Այլ է վիճակը Հայաստանում: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ.Միրզախանյանի բարձր հովանու ներքո մանկավարժության ամբիոնի վարիչ Լ.Ասատրյանի զանգվածային գրագողության մասին «Հրապարակ»-ի  կայքում մարտի 30 –ին ռեկտորի լուսանկարի հետ միասին ներկայացված նյութն առ այսօր արդեն կարդացել են մանկավարժական գործունեության հետ այս կամ այլ կերպ առնչվող ավելի քան 900 մարդ: Սակայն ռեկտորն ու ամբիոնի վարիչը անխռով՝ զբաղված են ռեկտորի դստեր թեկնածուական ատենախոսության պաշտպանության կազմակերպմամբ: Բայց չէ որ սա արդեն ազգային երկողմանի աղետ է ,որի մի կողմում են ամենաթողտվությամբ առաջնորդվող պաշտոնյաները, մյուս կողմում դա տեսնել պարտավոր ,սակայն չտեսնող ձևացնող վերադասն է ու տեսնող ,բայց վախից չարձանգանքող կամ անտարբեր մտավորականները:



2012թ.դեկտեմբերից առ այսօր մանկավարժականի ռեկտորը և ՀՀ ԿԳ նախարարությունն ու Հայաստանի որևէ մտավորական չեն ուզում ճանաչել գիտության ոգին անհագ խժռղ գրագողությունը. չնայած այդ մասին արդեն մամուլն է խոսում:
Ակամայից ստիպված ես միմյանց հետ համեմատել ցեղասպանությունը և գրագողությունը չճանաչողներին, չնայած ,երևի, նման համեմատությունը սրբապղծությունն է։ Բայց, դե երկուսն էլ հանցագործություն են, չնայած տրամաչափերի ահռելի տարբերությանը: Սակայն ,եթե Թուրքիայում օրեցօր մեծանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը ,Հայաստանում մեծանում է տեսածը չտեսնող , լսածը չլսող և կարդացածը չկարդացած ձևացնողների թվաքանակը: Սա արդեն բարոյալքվածության միտման աճ է:



ԽՍՀՄ մանկավարժագիտության դոկտոր Սերգել Մանուկյան