Մարդկանց փրկեք սմարթֆոններից. բժիշկները դիմել են ՄԱԿ-ին

Մարդկանց փրկեք սմարթֆոններից. բժիշկները դիմել են ՄԱԿ-ին

Ավելի քան 200 գիտնական դիմում է գրել ՄԱԿ-ին, որով կոչ է անում պաշտպանել ժամանակակից գաջեթների էլեկտրամագնիսական ճառագայթումից:



Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ International Business Times-ին հղումով, փորձագետների խոսքով` պլանշետների, նոութբուքերի, սմարթֆոնների բոլոր օգատերերը ընդգրկված են ռիսկային խմբում:



Գաջեթների ճառագայթումը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասմանը բջիջներում, անգամ կարող են վաղաժամ մահվան պատճառ դառնալ:



Columbia University Medical Center-ի էլեկտրամագնիսական ճառագայթման ոլորտի մասնագետ Մարտին Բլանկի խոսքով՝ նման ճառագայթումը մեծացնում է նաև քաղցկեղով հիվանդանալու դեպքերը:



Գիտնականները ՄԱԿ-ին խնդրել են անվտանգության միջազգային նորմեր սահմանել` կապված էլեկտրամագնիսական ճառագայթման հետ, ինչպես նաև աջակցել հասարակության շրջանում վտանգների մասին իրազեկման գործընթացին: