«ԻՊ»-ի դեմ պայքարում ՆԱՏՕՆ չի կարող համագործակցել Ռուսաստանի հետ. Սթոլթենբերգ

«ԻՊ»-ի դեմ պայքարում ՆԱՏՕՆ չի կարող համագործակցել Ռուսաստանի հետ. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ անհնար է համարում Դաշինքի և ՌԴ-ի միջև համագործակցությունը՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, գրում է interfax.ru-ն։



«Ռուսաստանի համար բաց են ՆԱՏՕ-ի հետ ուղիները: Ես համոզված եմ, որ ոչ մի հակասություն չկա ուժեղ պաշտպանության և քաղաքական երկխոսության մեջ: Բայց մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում. Ռուսաստանի հետ պրակտիկ համագործակցությունը կասեցվել է այդ երկրի կողմից Ղրիմում կատարված գործողությունների պատճառով»,- Անթալիայում դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-իգլխավոր քարտուղարը։