Ռուսական և չինական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

Ռուսական և չինական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

Ռուսական և չինական ռազմանավերը մայիսի 16-ին մտել են Միջերկրական ծով, որտեղ զորավարժություններ կանցկացնեն, տեղեկացնում է РИА Новости-ին՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Դիգալոյին:



«Երեկ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի տարբեր նշանակությյան երկուական նավեր մտել են Միջերկրական ծով: Ծրագրվում է, որ մայիսի 17-ին երկու երկրների նավերը կմիավորվեն մեկ խմբավորման մեջ, ինչից հետո կմեկնարկի ռազմածովային զորավարժությունների ակտիվ փուլը»,- ասել է Դիգալոն: