Հուշարձան՝ Պուտինին

Հուշարձան՝ Պուտինին

Լենինգրադի մարզի կազակների համայնքը Ագալատովո գյուղում հուշարձան է կանգնեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, հայտնում է «Невские новости»-ն։



Արհեստական սինթետիկ նյութից պատրաստված կիսանդրին ստեղծվել է քանդակագործ Պավել Գրեշնիկովի արվեստանոցում։



Պուտինը պատկերված է կայսրերական պատմուճանով, իսկ կրծքին կրում է ՌԴ-ի զինանշանը։



Կազակական «Իբրիս» ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Պոլյակովի խոսքով՝ Պուտինի կիսանդրին պատրաստվում են հետագայում ստեղծել բրոնզից և երկու անգամ ավելի մեծ չափերով։




Ըստ լրատվականի, Պուտինի կիսանդրիի կողքին կհայտնվեն երկու այլ քանդակներ։