Ես կառավարության «ուղեղը» չեմ

Ես կառավարության «ուղեղը» չեմ

Ինչո՞ւ է կառավարության «ուղեղ», օրենքների եւ իդեաների առաջամարտիկ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը «օդում մնացել» եւ նախարարության տեղակայման տարածքի համար ամիսներ ձգվող փնտրտուքների մեջ: Վաչե Գաբիրելյանը Haraparak.am-ի հետաքրքրասիրությանն ի պատասխան համեստորեն հակադարձել է, թե ինքը կառավարության ուղղեը չէ.«Չկա նման բան, ես նման հավակնություններ չունեմ» ասել է նա,նախարարության ձեւավորման ու տարածքի հարցերի վերաբերյալ պարզաբանել, որ մինչեւ սեպտեմբերի ամեն ինչ պատրաստ կլինի.«Հիմա, մի քանի տարբերակ ենք քննարկում, շուտով կիմանաք,հիամ խնդրահարույցը տարածքի հարցն է», ասաց Գաբիրելյանը՝ ընդգծելով, որ նախարարության ողջ կազմը չի գերազանցի 30 հոգին: Հիշեցնենք, որ նախարարությունը ստեղծվել է անցած տարեվերջին, թեեւ մինչեւ ստեղծվելը կառավարության ներկայացուցիչները վստահեցնում էին, որ առանձնապես մեծ գումարներ անհրաժեշտ չեն այդ նոր ստեղծվող գերատեսչությունը պահելու համար, քանի որ Էկոնոմիկայի նախարարությունից կառանձնացվի տնտեսական բարեփոխումների կամ զարգացումների հետ կապված հատվածը, և դա կդառնա նոր նախարարության հիմնական մասը: Սակայն այս տարի՝ մարտի 6-ի կառավարության նիստում որոշում կայացվեց 150 միլիոն դրամ հատկացնել նոր բացված Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը 2015թ. ծախսերի համար: Գործադիրն այդ փողը պետք է տա իր պահուստային ֆոնդից:Նախապես խոսակցություններ կային, որ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը կտեղակայվի այն շենքում, որտեղ գտնվում է նաև Էկոնոմիկայի նախարարությունը: Մինչ օրս, սակայն, նախարարությունը գործում է կառավարության շենքում, լուրեր կան նաեւ, որ այն կտեղակայվի արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում կառուցվող շենքում: