Արդարադատության նախարարը ՀԵՄ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանի դիմումի մասին

Արդարադատության նախարարը ՀԵՄ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանի դիմումի մասին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հարցրինք` ի՞նչ վիճակում է Մոսկվայում թմրանյութերի խնդրով ձերբակալված ՀԵՄ նախկին նախագահ Սարգիս Ասատրյանի դիմումը, որով խնդրել են Ասատրյանին տեղափոխել Հայաստան: Դիմումը փոխանցվել է ապրիլի 29-ին: «Մենք առանձնապես հակված չենք այդ գործով հրապարակային քննարկումների, որովհետեւ գործն անմիջականորեն առնչվում է կոնկրետ մարդու ճակատագրին: Գործը, այո, մենք ստացել ենք, ընթացքի մեջ է»: Պատասխա՞նն էլ չեք հրապարակայնացնելու: «Այդ գործընթացները սովորաբար հրապարակային չեն լինում, բայց գաղտնիության ռեժիմ էլ չկա, լուծումների տեսակետից էլ լինում են եւ բավարարումներ, եւ մերժումներ` մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, մասնավորապես, թե արդյոք գույքային վնաս կա՞, որովհետեւ ռուսական իրավապահ մարմինները նման դեպքերում պարտավորությունները կատարելու երաշխիքներ են պահանջում»: