ՀՀԿ-ականները քննադատում են Աշոտյանին

ՀՀԿ-ականները քննադատում են Աշոտյանին

Հանրապետական կուսակցության կուլիսներում ակտիվորեն քննարկում եւ քննադատում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ նրա Բաղրամյան գնալը: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները նշում են, որ Արմեն Աշոտյանն իր այս քայլով անհարմար դրության մեջ է դրել գործընկերներին, քանի որ այժմ իրենք չգիտեն ինչ անել: «Ոչ կարող ես ասել՝ ճիշտ է արել, որ գնացել է, կասեն՝ դո՞ւ ինչի չես գնում, ոչ էլ կարող ես ասել՝ ղալաթ է արել: Էդպես էլ չհասկացանք, թե ինչի էր գնացել, վերջիվերջո, նախարար մարդ է, ՀՀԿ Գործադիրի մարմնի անդամ: Էդ երիտասարդներն իշխանության դեմ էին բողոքում, իսկ իշխանության ներկայացուցիչներից մեկը հենց Աշոտյանն է, ու կարելի էր սպասել նման ռեակցիա: Ի տարբերություն Զառայի, Նիկոլի, որ կարող են ասեն՝ եկել ենք, որ բռնություն չլինի, կենդանի պատ ենք կազմում, Աշոտյանը չի կարող նման բան ասել, որովհետեւ այդպես ցույց է տալիս, որ՝ այո, մտահոգություն ունի, որ իշխանությունը բռնություն կգործադրի»,- մասնավոր զրույցներում վերլուծում էին ՀՀԿ-ականները: