Գաստրիկին վիրահատելու են

Գաստրիկին վիրահատելու են


Երրորդմասցի Լյովիկի և նրա մտերիմ ընկերների սպանության մեջ մեղադրվող Վահան Հակոբյանին՝ Գաստրիկ մականունով, տեղափոխել են հիվանդանոց։ Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, Հակոբյանին հոսպիտալացրել են վիրահատություն կատարելու նպատակով․ «Նա շատ վաղուց վատ ինքնազգացողություն ուներ։ Մենք երկար ժամանակ դիմում էինք, որ նրան վիրահատեն, հիմա վերջապես տեղափոխեցին», - ասաց Լուսինե Սահակյանը, սակայն հրաժարվեց հայտնել, թե առողջական ինչ խնդիր ունի Վահե Հակոբյանը, որ հիվանդանոցն են նրան տեղափոխել և արդյոք նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է, թե ոչ։ «Նման տեղեկություններ տալու իրավունք չունեմ» - ասաց փաստաբանը։