Իսպանական Տոլեդոյում սկսվել են Քըրք Քըրքորյանի նախաձեռնած «Խոստումը» ֆիլմի նկարահանումները

Իսպանական Տոլեդոյում սկսվել են Քըրք Քըրքորյանի նախաձեռնած «Խոստումը» ֆիլմի նկարահանումները

Երկուշաբթի առավոտյան իսպանական Տոլեդո քաղաքում սկսվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նկարահանումները:



Ինչպես տեղեկացնում է ABC.es-ը` ֆիլմի նկարահանումները` Քրիստիան Բեյլի մասնակցությամբ անցկացվելու են ողջ օրվա ընթացքում: Նկարահանումների համար քաղաքի «Տավերա» հիվանդանոցը մի քանի ժամում վերածվել է Կոստանդնուպոլսի համալսարանի բժշկական ֆակուլտետի, որ գործում էր 1914 թվականին:



Քըրք Քըրքորյանի նախաձեռնած կինոնախագծում, որի ռեժիսորն է Թերի Ջորջը, Բեյլը մարմնավորում է ուսանող բժշկի դերը:



Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարը սիրո եռանկյունի հիշեցնող պատմություն է երկու տղամարդու և մի կնոջ միջև: Հայտնի է, որ ֆիլմում ամերիկացի լրագրողի դերը մարմնավորելու է Օսկար Այզեքը: