ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակում հանդիպել է «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակում հանդիպել է «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ:



Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։



Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ), «Ազգային միաբանություն», Ազատ դեմոկրատներ, Հայոց Համազգային Շարժում, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն, «Միավորված աշխատանքային կուսակցություն» «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների, նաև՝ մի շարք պատգամավորների հետ։