ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության միջազգային ինստիտուտում

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության միջազգային ինստիտուտում

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը սեպտեմբերի 15-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության միջազգային ինստիտուտում (Institute of World Politics): Միջոցառմանը մասնակցում էին միջազգային անվտանգության հարցերով փորձագետներ, ինստիտուտի ներկայացուցիչներ:



Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

ԼՂՀ ներկայացուցիչը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ԼՂՀ պետականության ձևավորման պատմական և իրավական հիմքերը՝ անդրադառնալով Արցախում ժողովրդավարության ամրապնդման ու տնտեսական զարգացման գործընթացներին։

Ելույթի ավարտին Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին։