Պեսկովը խուսափողական է մեկնաբանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպումը

Պեսկովը խուսափողական է մեկնաբանում Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստին ՌԴ նախագահ Վլ. Պուտինի և ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս չի քննարկվել, սակայն ռուսաստանյան նախագահը բաց է ցանկացած շփումների համար, որոնք կարող են ամրապնդել ամերիկա-ռուսաստանյան հարաբերությունները: Այդ մասին հաղորդում է « lenta.ru»-ն:
Պեսկովն ընդգծել է, որ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի նիստին ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը «խիստ հագեցած ու դինամիկ է լինելու»: Դրա հետ մեկտեղ, ըստ Պեսկովի, ցանկացած հանդիպում, որը կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունները «ոչ այնքան ցանկալի վիճակից դուրս բերելուն», կողջունվեն Կրեմլում: Այնուամենայնիվ, Թրամփի հետ հնարավոր հանդիպման որևէ կոնկրետիկա չի նշվել: Թե նաև ում հետ կարող է հանդիպել Պուտինը Նյու Յոքում, պեսկովը չի ճշգրտել: