Էդտեղ աուրան ես եմ ստեղծում․ Լյուդմիլա Սարգսյան

Էդտեղ աուրան ես եմ ստեղծում․ Լյուդմիլա Սարգսյան

Վերակազմյալ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանին հարցրինք` որեւէ խոսակցություն իր եւ ՀԱԿ-ի միջեւ եղե՞լ է Սերժ Սարգսյանի հետ հայտնի հանդիպումից հետո, թե՞ ինքն այլեւս եւ մեկընդմիշտ` «կոտ, կատորիյ գուլյայետ սամ պա սեբե»:



«Չի եղել, եւ չեմ կարծում, որ երբեւէ նման խոսակցություն լինի: Ես հարգում եմ մեր անցած ճանապարհը եւ իմ ընկերների մասին կամ լավ, կամ` ոչինչ»:



Եվ, այնուհանդերձ, որոշ որակումներ հնչեցին Ձեր ընկերների կողմից:



«Իմ ընկերների կարծիքն ինձ շատ քիչ է հուզում, որովհետեւ ես էլ շատ լավ կարծիք չունեմ իրենցից շատերի մասին»:



ՀԱԿ-ի Ձեր ընկերների կողքին, ի դեպ,Դուք այնպես եք նստում, ինչպես իրար տանել չկարողացող հարս ու կեսուր. ծա՞նր է աուրան ձեր շարքերում:



«Ես համարում եմ, որ էդտեղ աուրան ես էի ստեղծում ու դեռ պահպանում եմ այդ աուրան. ցանկանամ՝ կշփվեմ իրենց հետ, չեմ ցանկանա` չեմ շփվի, խնդիր չունեմ»:



Ի դեպ, Լյուդմիլա Սարգսյանը երեկ ներկա չի եղել ՀԱԿ-ի՝ անկախության օրվա ֆուրշեթին: