Իրավիճակը կայունացնելու համար ՀՀ ԶՈՒ-ն դիմելու է համարժեք գործողությունների

Իրավիճակը կայունացնելու համար ՀՀ ԶՈՒ-ն դիմելու է համարժեք գործողությունների

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից եւ գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:



Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու եւ ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:



Նշենք, որ հակառակորդի կրակոցների պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ խաղաղ բնակչության շրջանում, երեք զոհ եւ վիրավորներ կան: Մանրամասները՝ առաջիկայում