Դոնբասցիները սկսել են տուն վերադառնալ

Դոնբասցիները սկսել են տուն վերադառնալ

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Քոֆմանը հայտնել է, որ 2015-ի ընթացքում ավելի քան 500 հազար դոնեցկյան փախստականներ վերադարձել իրենց բնակավայրեր:
«Վերադառնում են զանգվածաբար: Հիմնականում Ուկրաինայի տարածքից, քանի որ այնտեղ գտնվելը գնալով ավելի բարդ է դառնում: Պետք է նաև բացատրել նրանց, ովքեր մեկնել են Ռուսաստան, որ պետք է ԴԺՀ վերադառնալ, որպեսզի ոտքի կանգնեցնել պետությունը», - ասել է Քոֆմանը:
ԴԺՀ նախարարի խոսքերով, երկու տարի առաջ հանրապետությունում ապրում էր ավելի քան երեք միլիոն մարդ, 2014-ի վերջին` մոտ 1,6 միլիոն: Այժմ բնակչությունը կազմում է 2,3 միլիոն, մնացած մասը դեռ գտնվում է Ռուսաստանում: