Ղրիմում ստորջրյա եկեղեցի են կառուցում (տեսանյութ)

Ղրիմում ստորջրյա եկեղեցի են կառուցում (տեսանյութ)

«Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Սևաստոպոլում սկսվել է աշխարհում առաջին ստորջրյա եկեղեցու շինարարությունը:



Այնտեղ այսօր ջրի տակ է իջեցվել խաչ` այդ եկեղեցու շինարարության շրջանակներում: Տեղի սուզորդների ակումբի անդամներն ու բայքերները Ֆիոլենթ հրվարդանից 100 մ-ի վրա տեղադրել են խաչը` 20 մ խորությամբ: Հենց այդ խաչի շուրջ էլ «ծավալվելու է» ապագա ստորջրյա եկեղեցին:



Հայտնի է, որ նման տաճար ստեղծելու գաղափարը առաջացել է 7 տարի առաջ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, թե նման եկեղեցի հարկավոր է, «որպեսզի դայվերները, որոնք այդ շրջանում սուզումներ են կատարում, խորքում աստծուն աղոթելու հնարավորություն ունենան»: