Նյու Յորքում բացվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի` Ցեղասպանության զոհերին նվիրված քանդակը

Նյու Յորքում բացվել է ամերիկահայ դիզայներ Մայքլ Արամի` Ցեղասպանության զոհերին նվիրված քանդակը

Աերիկահայ անվանի վարպետ, ոսկերիչ-դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանը յուրահատուկ քանդակ է ստեղծել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:



Ինչպես հայտնում է Asbarez-ը` հոկտեմբերի 6-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան հայկական եկեղեցու հրապարակում կայացել է Մայքլ Արամի «Միգրացիաներ» ստեղծագործության բացումը:

Միջոցառումը տեղի է ունեցել Ամերիկայում Հայկական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Հայկ արքեպիսկոպոս Բարսամյանի օրհնությամբ:



«Միգրացիաներ» կոչվող քանդակը, որը դեպի վեր թռչող թռչունների երամի տեսք ունի, խորհրդանշում է 1915-ի տեղահանությունը, ինչպես նաև` հայ ժողովրդի գոյատևման ուժն ու ճկունությունը: Իսկ քանդակի ուղղահայաց դիրքը նմանեցվել է խաչքարի` իր մեջ ներառելով հավատի խորհուրդը: