6-ամյա երեխան գնդակահարել է իր 3-ամյա եղբորը

6-ամյա երեխան գնդակահարել է իր 3-ամյա եղբորը

Չիկագոյում ողբերգություն է տեղի ունեցել` 6-ամյա երեխան ատրճանակից գնդակահարել է իր 3-ամյա եղբորը: Վիրավոր երեխային հասցրել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է գլխի հրազենային վնասվածքից, հայտնում է TASS-ը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:



Ինչպես հաղորդում է քաղաքի ոստիկանությունը, մեղքը ընկնում է երեխաների հոր վրա, որը լիցքավորված ատրճանակը պահել է տան սառնարանում, որը երեխաներին ազատորեն հասանելի է եղել: Նրա նկատմամբ մեղադրանք է հարուցված: Գործի առաջին լսումը կկայանա կիրակի: