Օբաման նորից հիշեցրել է ԱՄՆ-ում հրազենի շրջանառության վերաբերյալ օրենքները խստացնելու անհրաժեշտության մասին

Օբաման նորից հիշեցրել է ԱՄՆ-ում հրազենի շրջանառության վերաբերյալ օրենքները խստացնելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ ունենալով Չիկագոյում կազմակերպված Ոստիկանության պետերի միջազգային ընկերակցության հանդիպմանը հայտարարել է, որ չի պատրաստվում դադարեցնել կոնգրեսի վրա ճնշում գործադրելու փորձերը՝ նրան ստիպելու համար ընդունել օրենքներ, որոնք կխստացնեն երկրում հրազենի շրջանառությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը:



Օբաման հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ բոլոր նահանգներում արգելք սահմանել գրոհիչ բազմալիցք ռազմական հրացանների վաճառքի վրա, ինչպես նաև դաշնային մակարդակով ներդնել զենքի պոտենցիալ գնորդների ստուգման համակարգ՝ նրանց մոտ դատվածության կամ հոգեբանական խնդիրների առկայության վերաբերյալ:



Մեջբերելով վիճակագրությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր հրազենի կիրառմամբ բռնության զոհ է դարձել 400 հազար մարդ, Օբաման նշել է, որ ատրճանակների ու հրացանների մեծ քանակությունը փողոցներում «հասարակական կյանքն առավել անվտանգ չի դարձնում»: