Լուկաշենկոն անհնար է համարում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը

Լուկաշենկոն անհնար է համարում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհնար է համարում Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը: Այս մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն:



Լուկաշենկոն գտնում է, որ Մինսկի հետ հակամարտությունը աղետալի հետևանքներ կունենա Մոսկվայի համար: Ընդ որում, նա գտնում է, որ «Ռուսական աշխարհ» հավաքելու գաղափարը կորցրել է իր արդիականությունը, այդ իսկ պատճառով էլ հանվել է Մոսկվայի օրակարգից:



«Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի հետ: Դա աղետ կլինի հենց Ռուսաստանի համար: Եվ դուք դրան մի հավատացեք, ես չգիտեմ` ինչու եք այդ մասին գրում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, իսկ մենք հաջորդն ենք: Բելառուսը մնացել է Ռուսաստանի Դաշնության միակ ազնիվ, օրինավոր դաշնակիցը»,- ասել է Լուկաշենկոն: