«Նվեր ռուսներին». ահաբեկիչները տեսանյութ են տեղադրել համացանցում

«Նվեր ռուսներին». ահաբեկիչները տեսանյութ են տեղադրել համացանցում

«Ջաբհատ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները Համացանցում տեսնյութ են տեղադրել, որտեղ, ամենագնացի վրա հարմարեցված համազարկային կայանքի ֆոնին հայտարարում են, որ Լաթաքիայի վրա ձեռնարկված գրոհները նվեր են ռուսներին: Խոքը վերաբերում է համալսարաններից մեկում տեղի ունեցած պայթյունին, որ 23 մարդու կյանք է խլել:



Նոյեմբերի 10-ին համալսարանի շենքում տեղի ունեցած պայթյունի ականատեսներից է եղել ռուսախոս լրագրող Մուդար Ռիշան: Վերջինս ավելի վաղ LifeNews-ին տեղեկացրել էր, որ համալսարանի վրա հրթիռներ են արձակվել «Ջաբհատ ան Նուսրա» խմբավորման դիրքերից: Ըստ լրագրողի՝ վերջիններս խաղաղ թաղամասերը հրթիռակոծել են նահանջի ժամանակ, երբ Սիրիայի բանակի ստորաբաժանումները, ռուսական ավիացիայի օժանդակությամբ, ստիպել են նրանց թողնել գրաված դիրքերը: