Վատիկանը Փարիզի դեպքերի կապակցությամբ կոչ է արել «օգտական պատասխան» տալ

Վատիկանը Փարիզի դեպքերի կապակցությամբ կոչ է արել «օգտական պատասխան» տալ

Նոյեմբերի 14-ին Սուրբ Գահը հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ, որում իր ցավակցությունն է հայտնել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և կոչ է արել կատարվածին «օգտական պատասխան» տալ:



«Վատիկանը ցնցված է տեղի ունեցածով և կատարվածը որակում է որպես խելահեղ ահաբեկչական բռնության և ատելության աննախադեպ դրսևորում: Սա հարձակում էր խաղաղության վրա՝ աշխարհի ողջ մարդկության համար, որը պահանջում է վճռական, օգտական պատասխան բոլորիս կողմից», - ասված է հրապարակած փաստաթղթում: