Լավրովը հայտարարել է ԱՄՆ կողմից «Իսլամական պետության» դիրքերին «ընտրովի» հարվածներ հասցնելու մասին

Լավրովը հայտարարել է ԱՄՆ կողմից «Իսլամական պետության» դիրքերին «ընտրովի» հարվածներ հասցնելու մասին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Россия 1» հեռուստաալիքի եթերից հայտարարել է, որ ԱՄՆ-ը և միջազգային կոալիցիան միտումնավոր կերպով չեն դիպչում Ասադի բանակին սպառնացող «Իսլամական պետության» ստորաբաժանումներին: 



«ԱՄՆ և նրա կողմից ստեղծված կոալիցիայի դժբախտությունը նրանում է, որ չնայած և նրանք հայտարարել են, որ կոալիցիան ստեղծվում է բացառապես «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու համար և չեն վարի որևէ ռազմական գործողություն սիրիական բանակի դեմ, այնուամենայնիվ, ահաբեկիչների դիրքերին նրանց հասցրած հարվածները և այդ հարվածների վերլուծությունը մեկ տարուց ավելի է, ինչ թույլ է տալիս եզրակացություն անել, որ նրանք հարվածել են ընտրովի, ես կասեի՝ խնայելով, և մեծամասամբ չեն դիպչել «Իսլամական պետության» այն ստորաբաժանումներին , որոնք կարող են լրջորեն նեղել սիրիական բանակին», - ասել է Լավրովը: