Պենտագոնը հաստատել է Су-24-ի անձնակազմին թուրքական կողմից նախազգուշացնելու տեղեկությունները

Պենտագոնը հաստատել է Су-24-ի անձնակազմին թուրքական կողմից նախազգուշացնելու տեղեկությունները

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող՝ ԱՄՆ կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիայի ստորաբաժանումները գրանցել են ռուսաստանյան Су-24 կործանիչին թուրքական օդաչուների կողմից ուղղված նախազգուշական ազդանշանները: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:



«Որքան ես հասկանում եմ, ինչ վերաբերում է թուրքերի կողմից նախազգուշացումներին, ապա մենք դրանց մասին իմացել ենք: Կոալիցիայի օպերատիվ կենտրոնը կարող էր լսել փոխանցվող նախազգուշացումները», - հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը:



Նա նաև նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Սիրիայում ընկած ռուսաստանյան ինքնաթիռից եկող աղետի ազդանշանների մասին:
Կուկի խոսքերով, ԱՄՆ-ը հույս ունի, որ Су-24-ի միջադեպի հետ կապված՝ Սիրիայում Ռուսաստանի հետ խնդիրներ չեն լինի: